February 3

Ճամբարի ամփոփում

Մեր ձմեռային ճամբարի ընթացքում շատ հետաքրքիր արկածներ եղան։ Մենք գնացել էինք Սևաբերդ և այնտեղ մենք շատ լավ ժամանակ անցկացրեցինք չնայած մենք կարող էինք գնալ կինո դիտելու, բայց ես ընտրեցի Սևաբերդը քանի որ ես գիտեի որ այնտեղ ավելի հավես ժամանակ կանցկացնեինք ձների մեչ խաղալով։ Նաև մենք գնացել էինք սահադաշտ և այնտեղ մենք մրցույթ էինք կազմակերպել։ Մեր ճամբարը շա՜տ լավ անցավ։

Ահա տեսանյութը

December 18

 Թեստային աշխատանք

1. Օգտագործելով բաշխական օրենքը՝ հաշվե՛ք առավել հարմար եղանակով․

201·25+201·15+201·60=201.(25+15+60)=201.90=18 090

2. Օգտագործելով բաժանման հատկությունները՝ հաշվե՛ք
առավել հարմար եղանակով․

(213·28):4=1491

(28+35):7=9

3. Աստղանիշը փոխարինիր թվանշանով այնպես, որ ստացված թիվը բաժանվի 9-ի․

70281

4. Աստղանիշը փոխարինիր թվանշանով այնպես, որ ստացված թիվը բաժանվի 3-ի․

 2000016

5. 220088, 1000, 1051, 2000904, 1062 թվերից առանձնացրեք նրանք, որոնք բաժանվում են 4-ի

6. Ի՞նչ ամենամեծ մնացորդ կարող է 2 բնական թիվը
125-ի բաժանելիս։ 1

7. Գտեք բաժանելին, եթե բաժանարարը 250 է, թերի քանորդը՝ 7, մնացորդը՝ 4։ 1754

8. A(250) , B(460) և C(20) կետերից ո՞րն է կոորդինատային
ճառագայթի վրա ավելի աջ գտնվում, իսկ ո՞րն է ավելի ձախ
գտնվում։ Ավելի աջ գտնվում է B կետը իսկ ձախ C կետը:

9. Կոորդինատային ճառագայթի վրա B կետը գտնվում է A(15)
կետից ձախ։ Ի՞նչ ամենամեծ կոորդինատ կարող է ունենալ B
կետը: 14

December 17

Մտորումներ Ամանորի մասին

Շարադրի՛ր մտքերդ, որպես նյութի նկար՝ դիր քո նկարը, հենց այսօրվա, այս տարիքում։

<<Մտորումներ Ամանորի մասին>>

Հարցեր

Ամանորի խորուրդը նա է որ պետք է լինել բարի, հյուրասեր ու ընկերասեր:

Քանի որ մարդիկ շատ նվերներ են ստանում ու նոր տարի է գալիս:

Ես ավելի շատ կարևորում եմ տոնածառի ներկայությունը:

Ամանորը ինձ համար ամենաշատը նշանակում է լավ հիշողություն ու լավ նոր տարի ընտանիքի հետ:

Ես խոստովանում եմ որ չեմ զայրացնի իմ ծնողներին:

Օգնող հարցեր

Այս տարի իմ քույրն է ծնվելու:

Այս տարի ինձ համար ոչ մի նշանակալի իրադարձություն չի եղել:

Ես խոստովանում եմ որ չեմ ուզում գնալ կիթառի:

December 12

Ինքնագնահատում մայրենի

Նպատակը՝ առաջին ուսումնական շրջանի ամփոփում, ինքնագնահատում

Մասնակիցներ՝ չորրորդ և հինգերորդ դասարանների սովորողներ, ծնողներ

Իրականացման ժամանակահատվածը՝ դեկտեմբերի 08-20-ը։

Նկարագրություն՝

դեկտեմբեր ամսվա առաջին շաբաթների ընթացքում սովորողները ծանոթանում են ինքնագնահատման հարցաշարին, ամփոփում են իրենց կատարած աշխատանքները, լրացնում, խմբագրում են բացթողումները։ Այնհուհետև մենակ կամ ծնողների ու դասավանդողի խորհրդատվությամբ լրացնում են ինքնագնահատման հարցաթերթը՝ անհրաժեշտ հղումները դնելով։ Վերջնական արդյունքները հրապարակում են ուսումնական բլոգներում։

Արդյունքում՝ դասավանդողը ամփոփում է սովորողների հաշվետու-ինքնագնահատման արդյուքները՝ հրապարակելով իր բլոգի սովորողի հաշվետվություն բաժնում։

———————————————————————————————————

Continue reading

December 11

ԱՄԱՆՈՐԻ ՄԱՂԹԱՆՔՆԵՐ

Շնորհավոր մեր Նոր տարի… 
Թող ամենուր ծաղկի բարին,
Թող Նոր տարում, 
Սուրբ Ծննդով Աստված բարին միշտ կատարի։ 

Ձմեռ պապը թող լույս բերի,
Երջանկություն, կյանք ու բարիք, 
Ջերմ խնդություն՝ օջախներին,
Մանուկներիս՝ պայծառ գալիք։ 

Ձմեռ պապը մեր իմաստուն 
Բերի եւ երգ, բերի եւ պար, 
Անսահման սեր, խաղաղություն,
Հրաշքների մի ողջ աշխարհ։

Continue reading

December 10

Նոր տարվա գիշեր

Մետաքսե

Թե աշխարհում փակ դռներ կան,

թող որ բացվեն այս գիշեր,

Ու Նոր տարին նոր խնդությամբ

թող ներս մտնի այս գիշեր,

Թե կան դատարկ, համր տներ`

մանկան ճիչով թող լցվեն,

Ով փնտրում է սրտանց մեկին`

հանկարծ գտնի այս գիշեր:

Continue reading

December 6

Վհուկները

Լինում է չի լինում մի տղա է լինում: Նրա ծնողները մահանում են ավտովթարումու նա ապրում է իր տատիկի հատ: Տատիկը պատմեց որ կան վհուկներ ու նրանք ուտում են երեխաներին: Տատիկը պատմում է սարսափելի պատմություններ այն երեխաների մասին որոնց տարել են վհուկները: Տղան վախենում էր գնալ քնելու բայց տատիկը ասաց որ նրանք չեն կարողանում անցնել պտերի մեջով: