May 23

Задание 5 /4-ый класс/

  1. Вспомним, как называются мамы и детёныши.

бык, корова, телёнок

баран, овца, ягнёнок

волк, _____волчиха, волчонок_____

петух, ____курица, цыплёнок________________________________________

слон, ___слониха, слонёнок___________________________________________

козёл, ___коза, козлёнок__________________________________________

медведь, ____мадвеидца, медвежонок_______________________________________

кот, _____кошка, котёнок__________________________________________

2.Вместо выделенных слов там, где нужно, напиши слова он, она или оно.

Был жаркий летний он. Ярко светило оно. Оно освещало всё кругом. Он вышел погулять. Он подошёл к озеру. Онобыло маленькое. Онпосмотрел в воду. Она была прозрачная. Он увидел себя в воде. Он удивлённо остановился и долго смотрел на себя.

3.Подчеркни слова, которые отвечают на вопросы какой? какая? какое?

Жила-была белая ромашка. Однажды она нарисовала белое облако. Ромашка посмотрела в голубое небо и увидела там такое же белое облако. Вдруг из него пошёл весёлый дождь. Потом появилось яркое солнце. Это было очень красиво. Ромашка нарисовала рядом с облаком жёлтое солнце. Какая красивая картина.

4.Вместо точек напиши Жи или Ши

Кры.ши., сне.жи.нки, кру.жи.лись, каранда.ши., .жи.вут, лы.жи., ма.ши.на, гру.ши., но.жи., малы.ши., мы.ши., у.ши., чи.ши., камы.ши., .ши.шка, спи.ши., подер.жи., ска.жи. .

5.Допиши словосочетания

Белый мел; белая лилия; белое пальто; белые розы; белый мел; белая лилиа; белое палто; белые розы; белый одуванчик; белая ромашка; белое полотенце; белые сопоги .

6. Допиши, что какого цвета

Снег белый; гвоздика красная; яблоко жёлтое; лист белий; ромашка белая; платье розовое; мак красний; трава зелёная; небо голубое .

May 23

Ելք ստուգատեսի հաշվետվություն

Սիրելի սովորողներ, «ԵԼՔ» ՍՏՈՒԳԱՏԵՍ ՄԱԹԵՄԱՏԻԿԱ ԱՌԱՐԿԱՅԻՑ. 4-ՐԴ ԴԱՍԱՐԱՆ -ի շրջանակներում իրականացրեք հետևյալ աշխատանքները՝

  • 1-ին կանգառ. մեդիահմտութունների ներկայացում.

Ես կարողանում եմ աշխատել. 

1)word ծրագրով իմ կազմած աշխատանքը։ Ես չեմ կազմել աշխատանք word ծրագրով:

2) geogebra ծրագրով կարողանում եմ գծել  տարբեր երկրաչափական պատկերներ: Ահա իմ աշխատանքը։

3) google forms հարթակով կարողանում եմ կազմել  մաթեմատիկայի ինքնաստուգման թեստ և ֆլեշմոբ: Ահա իմ աշխատանքը։

4)օնլայն հարթակներով: Quizizz.com և  learning apps.org միջոցով կարողանում եմ կազմել  մաթեմատիկական խաղ-վիկտորինա և խաղ: Ահա իմ աշխատանքը։Ես չունեմ այդպիսի աշխատանք:

  • 2-րդ կանգառ. Ստեղծագործական աշխատանք։

    Տարվա ընթացքում  մաթեմատիկայից  իմ ամենասիրելի աշխատանքը …. է: (օրինակ` բանավոր հաշվարկ, գործնական աշխատանք, ֆլեշմոբի խնդիրների լուծում):
  • Ահա իմ պատրաստած մաթեմատիկական ուսուցողական տեսանյութը: Կցագրություն
  • 3-րդ կանգառ: Չափումներ. մակերեսի և պարագծի հաշվում
  •  Ահա իմ աշխատանքը։Չափումներ․ գործնական կարողությունների ամփոփում
  1. Իմ ամենասիրելի թեման երկու կետով անցնող ուղիղն է։
  2. Իմ ամենասիրելի մաթեմատիկական խաղը mathman խաղն է։
  3. Մեր անցած հարթակներից իմ ամենասիրելի հարթակը lerning.apps.org հարթակն է։
  4. Կուզեի՞ր հաջորդ ուսումնական տարում քեզ դասավանդեր ընկեր Ջուլիետան։ ԱՅՈ
May 23

Թեսթ 19

Պաուլո Կոելյո

ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ՀԵՔԻԱԹ

Ինչպես մի հայտնի հին ավանդազրույց է պատմում, մի ժամանակ Լիբանանի հիասքանչ անտառներում երեք մայրիներ ծնվեցին: Մայրիները, ինչպես բոլորին հայտնի է, աճում են շատ-շատ դանդաղ, այնպես որ մեր երեք ծառերը ամբողջ դարեր անցկացրին կյանքի և մահվան, բնության և մարդկության շուրջ մտորումներում:

Նրանք տեսել էին, թե ինչպես Լիբանանի հողին ոտք դրեցին Սողոմոն թագավորի պատգամաբերները, և ինչպես հետո, ասորեստանցիների դեմ ճակատամարտերում, արյամբ ողողվեց այդ հողը: Նրանք երես առ երես տեսել էին ոխերիմ թշնամիներ Հեզաբելին և Եղիա մարգարեին: Նրանց ժամանակ էր հորինվել այբուբենը. նրանք զմայլվում էին` տեսնելով, թե ինչպես էին իրենց կողքով անցնում գունագեղ կտորեղենով բարձած քարավանները:

Եվ գեղեցիկ մի օր մայրիները որոշեցին խոսել ապագայի մասին:

– Այն ամենից հետո, ինչ ինձ վիճակվեց տեսնել, – ասաց առաջինը, ես կուզեի գահ դառնալ, որի վրա բազմեր աշխարհի ամենահզոր թագավորը:

– Իսկ ես կուզեի այնպիսի բանի մի մասը դառնալ, որը հավերժ Չարը Բարու վերափոխեր,- ասաց երկրորդը:

– Իսկ ինչ մնում է ինձ, – ասաց երրորդը, ապա կուզեի, որ մարդիկ` ինձ նայելով` ամեն անգամ Աստծուն հիշեին:

Անցան տարիներ ու տարիներ, և ահա անտառում վերջապես փայտահատներ հայտնվեցին: Նրանք կտրեցին մայրիները և սղոցեցին դրանք:

Մայրիներից յուրաքանչյուրն իր նվիրական իղձն ուներ, բայց իրականությունը երբեք չի հարցնում, թե ով ինչ է երազում: Առաջին մայրին գոմ դարձավ, իսկ նրա բնափայտի մնացորդներից մսուր սարքեցին: Երկրորդ ծառից գեղջկական կոպիտ մի սեղան պատրաստեցին, որը հետո մի կահույքավաճառի ծախեցին:

Երրորդ ծառի գերանները ծախել չհաջողվեց: Դրանք սղոցով տաղտակների բաժանեցին և պահեցին մեծ քաղաքի պահեստներից մեկում:

Դառնագին տրտնջացին երեք մայրիները. «Մեր բնափայտն ախր այնքան լավն էր: Ոչ մեկը, սակայն, արժանի ձևով չօգտագործեց»:

Ժամանակն անցավ, և մի աստղալից գիշեր ամուսնական մի զույգ, որ օթևան չուներ, որոշեց գիշերել այն գոմում, որ կառուցվել էր առաջին մայրու բնափայտից: Կնոջ ծննդաբերելու օրերն էին: Այդ գիշեր նա որդի ծնեց և նրան տեղավորեց մսուրի մեջ` փափուկ ծղոտի վրա:

Եվ հենց այդ պահին առաջին մայրին հասկացավ, որ իր երազանքը կատարվեց. նա նեցուկ եղավ Երկրի Մեծագույն Թագավորին:

Տարիներ անց մի գեղջկական համեստ տան մեջ մարդիկ նստել էին այն սեղանի շուրջ, որը պատրաստված էր երկրորդ մայրու բնափայտից: Նախքան ընթրիքը սկսելը, նրանցից մեկը սեղանին դրված հացի ու գինու վրա մի քանի խոսք ասաց:

Եվ այդտեղ երկրորդ մայրին հասկացավ, որ հենց այդ պահին ինքը նեցուկ եղավ ոչ միայն գինու սափորին ու հացի պնակին, այլև Մարդու և Աստծու միջև միությանը:

Հաջորդ օրը երրորդ ծառի երկու տախտակներից խաչ սարքեցին: Մի քանի ժամ անց վերքերի մեջ կորած մի մարդու բերեցին և  խաչին գամեցին: Երրորդ մայրին սոսկաց իր բախտից և սկսեց անիծել իր դաժան ճակատագիրը: 

Բայց երեք օր էլ չէր անցել, երբ նա հասկացավ իր համար նախանշված բախտը. խաչից կախված մարդը դարձավ Աշխարհի Լուսատուն: Խաչը, որ պատրաստված էր այդ մայրու բնափայտից, խոշտանգման գործիքից վերափոխվեց հաղթության խորհրդանիշի:

Այսպես կատարվեց երեք լիբանանյան մայրիների ճակատագիրը. և ինչպես դա միշտ լինում է երազանքների հետ, նրանց երազանքները կատարվեցին բայց բոլորովին այլ ձևով, քան իրենք էին պատկերացնում:

Continue reading

May 23

Մաթեմատիկայի ընտրության հաշվետվություն

Մենք արել ենք դաս Skratch ծրագրով՝ որի ժամանակ պատրաստել ենք խաղ: Նաև մենք արել ենք դաս GeoGebra և Google forms ծրագիրներով: Մենք արել ենք բացօթյա դաս, որի ժամանակ մենք գնացել ենք մեր բակ և այտեղ չափումներ կատարել: Մեր վերջին դասերից մեկի ժամանակ մենք աշխատել ենք Spiral Betty ծրագրով որի ժամանակ նրանով նկարել ենք նկարներ:

May 23

Արևն ու լուսինը

Ավանդապատում

Լինում են, չեն լինում, մի քույր ու եղբայր են լինում։ Քրոջ անունը Արև էր, եղբորը՝ Լուսին։

Արևը ժպտերես, ոսկեգույն վարսերով աղջիկ էր։ Նա հոգատար էր իր եղբոր՝ գեղեցկադեմ Լուսնի նկատմամբ։ Երբ լույսը բացվում էր, առաջինն ինքն էր արթնանում և իր ճառագայթները տարածում ամենուրեք։ Նա ջերմացնում էր մարդկանց, շունչ տալիս հողին։ Բոլոր ծաղիկները նազանքով բացվում ու ժպտում էին Արևին։ Բարեսիրտ էր Արևը և անչափ աշխատասեր։ Չէր խնայում ոչ մեկին իր լույսն ու ջերմությունը։

Լուսինը, տեսնելով, որ քույրը ջերմ սեր է վայելում բոլորի կողմից, որոշում է ինքն էլ երևալ մարդկանց։ <Դուրս կգամ քույրիկիս հետ, և բոլորը կիմանան, որ լույսն ու ջերմությունը միասին ենք ուղարկում։ Ես էլ կդառնամ սիրելի>,-մտածում է նա։ Եվ մի անգամ օրը ցերեկով Լուսինը դուրս եկավ ամպերի տակից ու կանգնեց Արևի կողքին։ Բայց որոշ ժամանակ անց Արևը մայր մտավ, պարզ երկինքը մռայլվեց, վրա հասավ գիշերը։ Հայտնվեցին աստղերը և նախատեցին Լուսնին․

-Այդ ինչո՞ւ էիր օրը ցերեկով անգործ կանգնել քրոջդ կողքին․ դու շատ ծույլ ես, զուր ենք մենք հավաքվել քո շուրջը։

Լուսինն ամաչեց։ Նա մտածեց, որ ուրիշի աշխատանքն իր վրա վերցնելը շատ ամոթալի է և շտապեց Արևի մոտ։

-Քույրի՛կ ջան,-ասաց նա,-մինչև հիմա ես ոչինչ չեմ արել ո՛չ քեզ համար, ո՛չ էլ մարդկանց, որի պատճառով ամաչում եմ ցերեկով քեզ և նրանց երևալ։ Դու գիշերը պառկի՛ր ու հանգստացի՛ր, իսկ ես կշարունակեմ քո կիսատ գործը։

Մինչև հիմա էլ քույր ու եղբայր հաշտ ու խաղաղ հերթափոխում են իրար։ Արևը դուրս է գալիս ցերեկը, լուսինը՝ գիշերը։

Continue reading

May 22

Ուսումնասիրում ենք երրորդ դասարանցիների բլոգները

1 Բլոգում գտի՛ր <Իմ մասին> բաժինը, ծանոթացի՛ր բլոգի հեղինակի հետ։

Ես կարողանում եմ

2 Ուսումնասիրի՛ր բլոգի բաժինները։ Դրանցից ամենաշատը ո՞րը քեզ հետաքրքրեց, ինչո՞ւ։  
Տիեզերք, քանի որ ես հետաքրքրվում եմ տիեզերքով:

3 Բլոգի ուսումնասիրություններից ելնելով, գրի՛ր, թե բլոգի հեղինակը ի՞նչ նախասիրություններ ունի և ի՞նչը քեզ հուշեց նման կարծիք ձևավորել։
Նա շատ աշխույժ, խելացի, պարտաճանաչ աղջիկ է։ Նա կապուտաչա է, նրա մազերը շագանակագույն են, նա բարձրահասակ է, նրա քիթիկը փոքրիկ է։ Նա սիրում է ճամփորդել , լինել բնության գրկում, հետաքրքիր գրքեր կարդալ, և խնամել կենդանիներին։ Նա շա՜տ-շա՜տ է սիրում կենդանիներ հատկապես շուն, կատու և ձի։

Ինձ օգնեց այս փոստը Ես կարողանում եմ ստուգատես

4 Առանձնարո՛ւ այն նյութը, որը քեզ ամենաշատը դուր եկավ։ Պատճառաբանի՛ր ընտրությունդ։
Տիեզերք քանի որ ես շատ եմ սիրում տիեզերքը:

5 Բլոգի հեղինակը ինչպիսի՞ ընտանեկան նախագծեր է իրականացրել։ Նշի՛ր մի քանիսը։

Ես չգտա ոչ մի նախագիծ

6 Բլոգի հեղինակի <Ճամփորդություններ> բաժինը ուսումնասիրելով ի՞նչ կարող ես ասել։ Նշի՛ր այն վայրերը, որտեղ եղել է բլոգի հեղինակը։Իմ տպավորությունը ճամփորդության մասին, Ճամփորդություն, Իմ ամառային ճամբորդությունը այլ մոլորակում, Իմ տպավորությունը ճամփորդության մասին, Համբարձման ծեսը Ապարանում:

Continue reading

May 22

Սովորողի ամփոփիչ հաշվետվություն. նախագիծ

Մասնակիցներ` 4֊5֊րդ դասարանցիներ

Ժամանակահատվածը` մայիսի 13֊24

Նպատակը` երրորդ ուսումնական շրջանի ամփոփում

Ընթացքը`

1.Բլոգում տեղադրել բնագիտության բաժնի հղումը
Բնագիտություն

2.Առանձնացնել երրորդ ուսումնական շրջանի այն նախագծերը, որին մասնակցել ես, ինչ կուզենայիր ավելացնել։

ՊԱՐՏԻԶԱՊՈՒՐԱԿԱՅԻՆ ԳՈՐԾ

3.Երրորդ ուսումնական շրջանում մեր քննարկված ուսումնական նյութերից, որն էր ավելի հետաքրքիր, Ավստրալիաի հայտնագորտությունը, որն էր ավելի դժվար,Կողմնացույց որը`հեշտ,Աղբյուր, գետ, լիճ։ Ինչ թեմաներ կուզենայիր լիներ , որ չկա։ Տեղադրիր այն ուսումնական նյութերի հղումները, որոնց առաջադրանքները կատարել ես։
Չափում, Չափման միավոր, Ջուրը պետք է մաքուր լինի, Ծովեր, օվկիանոսներ, Ավստրալիաի հայտնագորտությունը, Ճամփհորդություններ Աֆրիկայով, Հյուսիսային ամերիկա առաջադրանք, Հարավային ամերիկա առաջադրանք, ԵՎՐԱՍԻԱ, Եվրասիա առաջադրանք, Մայրցամաքներ, աշխարհամասեր, Մենք էլ ենք բնության մի մասնիկը, Փոխադարձ կապերը բնության մեջ, Մեզ սնող հողը, Ինչպե՞ս է մարդը վերափոխում շրջակա աշխարհը:

4. Գործնական պարապմունքներից որին ես մասնակցել և ինչ ես սովորել։
Ես մասնակցել եմ պարտիզպուրակային բոլոր գործերին և աղբ հավաքելուն:

5.Նշիր այգեգործական մի քանի գործիքներ և դրանց կիրառելիությունը։
ԲԱՀ-փորելու գործիք
ՓՈՑԽ-փոցխելու գործիք
ԿԱՑԻՆ-կտրելու գործիք
ԴՈՒՅԼ-տեղափոխման գործիք

6.Թվարկիր այն կանոնները, որոնք պետք է կիրառել գործիքներից օգտվելու ժամանակ։
Պետք է լինել կոկիկ և զգույշ:

7. Ստացած գիտելիքներդ կկարողանա՞ս օգտագործել քո առօրյայում, կենցաղում, շրջապատում, այգում։ Բեր օրինակներ։ Այո կարող եմ օգտագործել բայց օրինակ չեմ կարող բերել:

8. Քանի ֆլեշմոբի ես մասնակցել Ես ասնակցալ եմ երեք ֆլեշմոբի:

May 21

Հայրենագիտություն

Դիր  բլոգիցդ հայրենագիտության բաժնի հղումը՝ՀԱՅՐԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ 4-րդ

Քանի՞ նյութ ունես հայրենագիտության բաժնում՝ Ես ունեմ 22 նյութ

 Այս տարվա մեջ հաջողված նախագիծ, որն ամենաշատն ես հավանել, դիր հղումը՝ Հարցազրույց տատիկի հետ

Ուսումնական ի՞նչ նյութ քեզ ամենաշատը դուր եկավ, որն ամենաինֆորմատիվն էր՝Տորք Անգեղ

Դժվարություններ ունեացա՞ր  այս տարվա առարկայական ծրագիրը ուսումնասիրելիս, ինչու՞ Ոչ քանի որ առաջադրանքները քիչ էին և հեշտ:

Ի՞նչ նոր բաներ սովորեցիր հայրենագիտություն այս տարվա ծրագրից՝ Ես իմացա թե ինչից է պատրաստվում մագաղաթը:

Ո՞ր նախագծերով ես ճամփորդել դիր բոլորի հղումները՝ Ճամփհորդություն դեպի Էրեբունի արգելոց, Ավանդական ուտեստները սեբաստացի ընտանիքներում, Իմ ազգանվան պատմությունը:

Ի՞նչ կցանկանայիր փոխել-ավելացնել հայրենագիտություն առարկայի մեջ՝ Ոչինչ

Ինչպե՞ս քեզ կգնահատես այս առարկայից 1-10 բալային սանդղակով՝ 9

Երկու նախադասությամբ ամփոփիր հայրենագիտական ուսումնական տարիդ
Ես և Վերգինեն միշտ շուտ պատասխանում էինք հարցերին և միավորներով գերազանցում ենք բոլորին, քանի որ ունենք 43,5 միավոր:

Դիր այս նյութը հայրենագիտության և հաշվետվություն բաժիններում և ուղարկիր ինձ

May 21

Թեսթ 15

Հրանտ Մաթևոսյան 

 ԿԱՆԱՉ ԴԱՇՏԸ


Կայծակը չոր ճայթյունով բախվեց ժայռին, մի կողմ շպրտվեց և թաղվեց կանաչ գետնի մեջ։ Ժայռը կարծր էր, կայծակը հազիվ թե կարողացավ գորշ այդ ժայռից պոկել քարի մի երկու (փշուր-փշրել)։ Ժայռի տակ կանաչ գետինը այդ հովտում ճայթող բոլոր կայծակների գերեզմանոցն էր. գարունների և ամառների բոլոր կայծակները թաղվում էին ժայռի տակ, և մոտիկ կաղնին միշտ, ամեն ճայթյունի վախից սրսփում և, իր մտքում, կաղնիորեն շնորհակալ էր լինում ժայռին այն բանի համար, որ նա՝ ժայռը, հովիտ նետվող բոլոր կայծակները ձգում թաղում է իր տակ և կաղնուն փրկում խանձվելուց։
Քիչ առաջ, երբ կայծակը պտտվում էր հովտի և բլուրների վրա և մտածում էր ճայթել ու դեռ չէր ճայթել, քուռակի մայրը մեղմ խրխինջով կանչեց քուռակին. քուռակի մայրը գիտեր, որ կայծակը ճայթելու է, ճայթյունը վախեցնելու է քուռակին, իսկ քուռակը կարծեց` մայրն իրեն կանչում է կուրծք տալու և ականջ դրեց ինքն իրեն, ականջները շարժեց և ուկնդրել սկսեց ինքն իրեն, թե ինքն արդյոք ուզում է կուրծք ուտել, և այնքան էլ չէր ուզում ուտել, ուզում էր խոտերից ու ծաղիկներից հոտ քաշել և մեկիկ–մեկիկ ճանաչել խոտերը, և հենց այդ ժամանակ ճայթեց կայծակը։ Քուռակը խրտնեց ու վազեց դեպի մայրը, բայց շատ էր վախեցել, մորը չէր տեսնում, ուրիշ կողմ էր փաղչում։ Մայրն ուզեց գնալ դեպի քուռակը, բայց վզի պարանը խանգարեց։ Եվ մայրը քուռակին խրխինջով կանչեց իր մոտ։
Քուռակը մեկ ամսվա քուռակ էր, միամսյա նրա կյանքում դա առաջին կայծակն էր։ Նա պատսպարվեց մոր լանջի տակ։ Մոր լանջի տակից, ականջները սրած, քուռակը մի քիչ լսեց անձրևի (թմբկահարումը-թմբկահարել) կաղնու տերևներին, մի քիչ նայեց ժայռին, մասրենու թփին, կաղնուն, աչքերը թարթեց և մոռացավ, որ ինքը վախեցել է կայծակի ճայթյունից, կարծեց` ինքը մոր մոտ էր եկել կուրծք ուտելու։ Գանգուր սև պոչիկը թափահարելով՝ քուռակը մտավ մոր փորի տակ։ Պառավ ձին ոտքը ետ դրեց և թուլացրեց կաթի երակները, որպեսզի իր քուռակը (ազատ-ազատել) ծծի և կուշտ ծծի։
Դա աստղազարդ քուռակ էր, այսինքն՝ ծածկված էր եղյամի հատիկների նման աստղիկներով։ Ոտքերը բարակ ու երկար էին։ Ետևի աջ ոտքի սրունքը սպիտակ էր։ Ինքը կարծես եղյամոտ էր, ետևի աջ ոտքը՝ ձյունոտ։ Վիզը բարակ ու երկար էր։ Գլուխը փոքր էր, ճակատին կլորիկ սպիտակ կար, աստղածաղկի նման։ Այդ հովտի առվից ջուր խմելու էին գալիս եղնիկներ, ուլեր ու գառներ, նաև՝ այդ ձին, որ շատ քուռակներ էր ունեցել, բայց այս քուռակը այս (կանաչ-կանաչել) դաշտի ամենագեղեցիկ արարածն էր։ Բաշը և պոչը սև էին։ Մենք չգիտեինք, թե ինչպիսին են քուռակի աչքերը, որովհետև նա խրտնում էր, և մենք չէինք կարողանում մոտենալ նրան, բայց ասենք, որ այդ քուռակի աչքերը շատ գեղեցիկ աչքեր էին, քանի որ ձիերի աչքերը գեղեցիկ են լինում, շրջապատն արտացոլվում է ձիերի աչքերում։ Քուռակի աչքերում հիմա արտացոլվում էին կաղնին, ծաղիկները, մասրենին, իր կարմիր մայրը և ամբողջ կանաչ հովիտը։
Նա մի քիչ հիմարիկ էր, բայց հիմարիկ էր փոքրության պատճառով։ Անձրևի կաթիլը գլորվեց մտավ նրա ոտքերի արանքը, և նա խրտնեց ու փախավ մոր մոտից։ Մայրը նրան ետ չկանչեց. անձրևը դատարել էր, կայծակ այլևս չէր ճայթելու, և հիմա արև էր։

Continue reading

May 20

Չափումներ․ գործնական կարողությունների ամփոփում

  1. Չափում ենք երեք առարկայի չափումները, հաշվում նրա պարագիծն ու մակերեսը։
    Չափեցի ուղղանկյան երկարությունը և լայնությունը։ Ստացա — և —-։ Հաշվեցի պարագիծը՝ — և մակերեսը՝ —։
    Մեր փոքր սեղանը հավասարակողմ է որի կողմը հավասար է 92 սմ-ին
    p=368
    s=8142
    Հեռուստացույցի էկրանի պարագիծն ու մակերեսը
    P=278
    S=44502
  2. Word ծրագրում ստեղծում ենք աղյուսակ, որում իրար տակ բաժանումն ենք կատարում՝ 792 : 3։ =264
  3. Ծրագրում տեղադրում ենք Geogebra ծրագրով նկարած պատկերներ՝ ուղիղ, ճառագայթ, հատված, քառակուսի, ուղղանկյուն, շրջան: