May 23

Թեսթ 19

Պաուլո Կոելյո

ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ՀԵՔԻԱԹ

Ինչպես մի հայտնի հին ավանդազրույց է պատմում, մի ժամանակ Լիբանանի հիասքանչ անտառներում երեք մայրիներ ծնվեցին: Մայրիները, ինչպես բոլորին հայտնի է, աճում են շատ-շատ դանդաղ, այնպես որ մեր երեք ծառերը ամբողջ դարեր անցկացրին կյանքի և մահվան, բնության և մարդկության շուրջ մտորումներում:

Նրանք տեսել էին, թե ինչպես Լիբանանի հողին ոտք դրեցին Սողոմոն թագավորի պատգամաբերները, և ինչպես հետո, ասորեստանցիների դեմ ճակատամարտերում, արյամբ ողողվեց այդ հողը: Նրանք երես առ երես տեսել էին ոխերիմ թշնամիներ Հեզաբելին և Եղիա մարգարեին: Նրանց ժամանակ էր հորինվել այբուբենը. նրանք զմայլվում էին` տեսնելով, թե ինչպես էին իրենց կողքով անցնում գունագեղ կտորեղենով բարձած քարավանները:

Եվ գեղեցիկ մի օր մայրիները որոշեցին խոսել ապագայի մասին:

– Այն ամենից հետո, ինչ ինձ վիճակվեց տեսնել, – ասաց առաջինը, ես կուզեի գահ դառնալ, որի վրա բազմեր աշխարհի ամենահզոր թագավորը:

– Իսկ ես կուզեի այնպիսի բանի մի մասը դառնալ, որը հավերժ Չարը Բարու վերափոխեր,- ասաց երկրորդը:

– Իսկ ինչ մնում է ինձ, – ասաց երրորդը, ապա կուզեի, որ մարդիկ` ինձ նայելով` ամեն անգամ Աստծուն հիշեին:

Անցան տարիներ ու տարիներ, և ահա անտառում վերջապես փայտահատներ հայտնվեցին: Նրանք կտրեցին մայրիները և սղոցեցին դրանք:

Մայրիներից յուրաքանչյուրն իր նվիրական իղձն ուներ, բայց իրականությունը երբեք չի հարցնում, թե ով ինչ է երազում: Առաջին մայրին գոմ դարձավ, իսկ նրա բնափայտի մնացորդներից մսուր սարքեցին: Երկրորդ ծառից գեղջկական կոպիտ մի սեղան պատրաստեցին, որը հետո մի կահույքավաճառի ծախեցին:

Երրորդ ծառի գերանները ծախել չհաջողվեց: Դրանք սղոցով տաղտակների բաժանեցին և պահեցին մեծ քաղաքի պահեստներից մեկում:

Դառնագին տրտնջացին երեք մայրիները. «Մեր բնափայտն ախր այնքան լավն էր: Ոչ մեկը, սակայն, արժանի ձևով չօգտագործեց»:

Ժամանակն անցավ, և մի աստղալից գիշեր ամուսնական մի զույգ, որ օթևան չուներ, որոշեց գիշերել այն գոմում, որ կառուցվել էր առաջին մայրու բնափայտից: Կնոջ ծննդաբերելու օրերն էին: Այդ գիշեր նա որդի ծնեց և նրան տեղավորեց մսուրի մեջ` փափուկ ծղոտի վրա:

Եվ հենց այդ պահին առաջին մայրին հասկացավ, որ իր երազանքը կատարվեց. նա նեցուկ եղավ Երկրի Մեծագույն Թագավորին:

Տարիներ անց մի գեղջկական համեստ տան մեջ մարդիկ նստել էին այն սեղանի շուրջ, որը պատրաստված էր երկրորդ մայրու բնափայտից: Նախքան ընթրիքը սկսելը, նրանցից մեկը սեղանին դրված հացի ու գինու վրա մի քանի խոսք ասաց:

Եվ այդտեղ երկրորդ մայրին հասկացավ, որ հենց այդ պահին ինքը նեցուկ եղավ ոչ միայն գինու սափորին ու հացի պնակին, այլև Մարդու և Աստծու միջև միությանը:

Հաջորդ օրը երրորդ ծառի երկու տախտակներից խաչ սարքեցին: Մի քանի ժամ անց վերքերի մեջ կորած մի մարդու բերեցին և  խաչին գամեցին: Երրորդ մայրին սոսկաց իր բախտից և սկսեց անիծել իր դաժան ճակատագիրը: 

Բայց երեք օր էլ չէր անցել, երբ նա հասկացավ իր համար նախանշված բախտը. խաչից կախված մարդը դարձավ Աշխարհի Լուսատուն: Խաչը, որ պատրաստված էր այդ մայրու բնափայտից, խոշտանգման գործիքից վերափոխվեց հաղթության խորհրդանիշի:

Այսպես կատարվեց երեք լիբանանյան մայրիների ճակատագիրը. և ինչպես դա միշտ լինում է երազանքների հետ, նրանց երազանքները կատարվեցին բայց բոլորովին այլ ձևով, քան իրենք էին պատկերացնում:

Continue reading

May 22

Ուսումնասիրում ենք երրորդ դասարանցիների բլոգները

1 Բլոգում գտի՛ր <Իմ մասին> բաժինը, ծանոթացի՛ր բլոգի հեղինակի հետ։

Ես կարողանում եմ

2 Ուսումնասիրի՛ր բլոգի բաժինները։ Դրանցից ամենաշատը ո՞րը քեզ հետաքրքրեց, ինչո՞ւ։  
Տիեզերք, քանի որ ես հետաքրքրվում եմ տիեզերքով:

3 Բլոգի ուսումնասիրություններից ելնելով, գրի՛ր, թե բլոգի հեղինակը ի՞նչ նախասիրություններ ունի և ի՞նչը քեզ հուշեց նման կարծիք ձևավորել։
Նա շատ աշխույժ, խելացի, պարտաճանաչ աղջիկ է։ Նա կապուտաչա է, նրա մազերը շագանակագույն են, նա բարձրահասակ է, նրա քիթիկը փոքրիկ է։ Նա սիրում է ճամփորդել , լինել բնության գրկում, հետաքրքիր գրքեր կարդալ, և խնամել կենդանիներին։ Նա շա՜տ-շա՜տ է սիրում կենդանիներ հատկապես շուն, կատու և ձի։

Ինձ օգնեց այս փոստը Ես կարողանում եմ ստուգատես

4 Առանձնարո՛ւ այն նյութը, որը քեզ ամենաշատը դուր եկավ։ Պատճառաբանի՛ր ընտրությունդ։
Տիեզերք քանի որ ես շատ եմ սիրում տիեզերքը:

5 Բլոգի հեղինակը ինչպիսի՞ ընտանեկան նախագծեր է իրականացրել։ Նշի՛ր մի քանիսը։

Ես չգտա ոչ մի նախագիծ

6 Բլոգի հեղինակի <Ճամփորդություններ> բաժինը ուսումնասիրելով ի՞նչ կարող ես ասել։ Նշի՛ր այն վայրերը, որտեղ եղել է բլոգի հեղինակը։Իմ տպավորությունը ճամփորդության մասին, Ճամփորդություն, Իմ ամառային ճամբորդությունը այլ մոլորակում, Իմ տպավորությունը ճամփորդության մասին, Համբարձման ծեսը Ապարանում:

Continue reading

May 21

Թեսթ 15

Հրանտ Մաթևոսյան 

 ԿԱՆԱՉ ԴԱՇՏԸ


Կայծակը չոր ճայթյունով բախվեց ժայռին, մի կողմ շպրտվեց և թաղվեց կանաչ գետնի մեջ։ Ժայռը կարծր էր, կայծակը հազիվ թե կարողացավ գորշ այդ ժայռից պոկել քարի մի երկու (փշուր-փշրել)։ Ժայռի տակ կանաչ գետինը այդ հովտում ճայթող բոլոր կայծակների գերեզմանոցն էր. գարունների և ամառների բոլոր կայծակները թաղվում էին ժայռի տակ, և մոտիկ կաղնին միշտ, ամեն ճայթյունի վախից սրսփում և, իր մտքում, կաղնիորեն շնորհակալ էր լինում ժայռին այն բանի համար, որ նա՝ ժայռը, հովիտ նետվող բոլոր կայծակները ձգում թաղում է իր տակ և կաղնուն փրկում խանձվելուց։
Քիչ առաջ, երբ կայծակը պտտվում էր հովտի և բլուրների վրա և մտածում էր ճայթել ու դեռ չէր ճայթել, քուռակի մայրը մեղմ խրխինջով կանչեց քուռակին. քուռակի մայրը գիտեր, որ կայծակը ճայթելու է, ճայթյունը վախեցնելու է քուռակին, իսկ քուռակը կարծեց` մայրն իրեն կանչում է կուրծք տալու և ականջ դրեց ինքն իրեն, ականջները շարժեց և ուկնդրել սկսեց ինքն իրեն, թե ինքն արդյոք ուզում է կուրծք ուտել, և այնքան էլ չէր ուզում ուտել, ուզում էր խոտերից ու ծաղիկներից հոտ քաշել և մեկիկ–մեկիկ ճանաչել խոտերը, և հենց այդ ժամանակ ճայթեց կայծակը։ Քուռակը խրտնեց ու վազեց դեպի մայրը, բայց շատ էր վախեցել, մորը չէր տեսնում, ուրիշ կողմ էր փաղչում։ Մայրն ուզեց գնալ դեպի քուռակը, բայց վզի պարանը խանգարեց։ Եվ մայրը քուռակին խրխինջով կանչեց իր մոտ։
Քուռակը մեկ ամսվա քուռակ էր, միամսյա նրա կյանքում դա առաջին կայծակն էր։ Նա պատսպարվեց մոր լանջի տակ։ Մոր լանջի տակից, ականջները սրած, քուռակը մի քիչ լսեց անձրևի (թմբկահարումը-թմբկահարել) կաղնու տերևներին, մի քիչ նայեց ժայռին, մասրենու թփին, կաղնուն, աչքերը թարթեց և մոռացավ, որ ինքը վախեցել է կայծակի ճայթյունից, կարծեց` ինքը մոր մոտ էր եկել կուրծք ուտելու։ Գանգուր սև պոչիկը թափահարելով՝ քուռակը մտավ մոր փորի տակ։ Պառավ ձին ոտքը ետ դրեց և թուլացրեց կաթի երակները, որպեսզի իր քուռակը (ազատ-ազատել) ծծի և կուշտ ծծի։
Դա աստղազարդ քուռակ էր, այսինքն՝ ծածկված էր եղյամի հատիկների նման աստղիկներով։ Ոտքերը բարակ ու երկար էին։ Ետևի աջ ոտքի սրունքը սպիտակ էր։ Ինքը կարծես եղյամոտ էր, ետևի աջ ոտքը՝ ձյունոտ։ Վիզը բարակ ու երկար էր։ Գլուխը փոքր էր, ճակատին կլորիկ սպիտակ կար, աստղածաղկի նման։ Այդ հովտի առվից ջուր խմելու էին գալիս եղնիկներ, ուլեր ու գառներ, նաև՝ այդ ձին, որ շատ քուռակներ էր ունեցել, բայց այս քուռակը այս (կանաչ-կանաչել) դաշտի ամենագեղեցիկ արարածն էր։ Բաշը և պոչը սև էին։ Մենք չգիտեինք, թե ինչպիսին են քուռակի աչքերը, որովհետև նա խրտնում էր, և մենք չէինք կարողանում մոտենալ նրան, բայց ասենք, որ այդ քուռակի աչքերը շատ գեղեցիկ աչքեր էին, քանի որ ձիերի աչքերը գեղեցիկ են լինում, շրջապատն արտացոլվում է ձիերի աչքերում։ Քուռակի աչքերում հիմա արտացոլվում էին կաղնին, ծաղիկները, մասրենին, իր կարմիր մայրը և ամբողջ կանաչ հովիտը։
Նա մի քիչ հիմարիկ էր, բայց հիմարիկ էր փոքրության պատճառով։ Անձրևի կաթիլը գլորվեց մտավ նրա ոտքերի արանքը, և նա խրտնեց ու փախավ մոր մոտից։ Մայրը նրան ետ չկանչեց. անձրևը դատարել էր, կայծակ այլևս չէր ճայթելու, և հիմա արև էր։

Continue reading

May 17

Задание 4 /4-ый класс/

  1. Впиши вместо точек этот, эта, это, эти.

Вы видели этот фильм? Я читал этот журнал. Вы хорошо знаете это стихотворение. Этот мальчик говорит по-русски. Эта девочка изучает русский язык. Они купили ети книги. Мы уже выучили эти слова. Мы сделали это упражнение. Я уже написал это письмо. Я знаю это правило. У них есть эта книга. У меня есть этот учебник.

Continue reading

May 13

Ելքի ստուգատես երկրորդ շաբաթ

Գրավոր խոսքին և ստեղծագործական մտածողությանն ուղղված առաջադրանքներ

Շարունակի՛ր մտքերը՝ ամբողջացնելով նախադասությունները։

Եթե Անխելք մարդը աստծո մոտ գնալու փոխարեն խանութ գնար – Նա կտեսներ Անբան Հուռուն մաստակ գնելուց

Եթե Անբան Հուռին մաստակ ծամելու փոխարեն հարևանների միսը ծամեր – հարևանը երբեք ավելորդ քաշ չէր ունենա

Եթե պառավը պոչը կտրելու փոխարեն աղվեսի լեզուն կտրեր – Դա դաժան կլիներ և նա չէր կարողնա բացատրել իր ընկերներին թե ինչո՞ւ էր ուշացել

Եթե հանկարծ աշխարհի բոլոր մեծահասակները լուսին թռչեին – Աշխարհը երեխաների կառավարման տակ կդառնար քաոս

Եթե բոլոր ծնողները իրենց երեխաների հրամանները կատարեին – երեխաները համարյա ամենակարող կլինեին

Եթե մոլորակի բոլոր բնակիչները նույն լեզվով խոսեին – Թարգմանիչ չէր լինի

Եթե կոկորդիլոսի ատամները շաքարից լինեին – բոլոր գետերն քաղցր կլինեին

Մի քանի միտք էլ ի՛նքդ ավելացրո՛ւ, իսկ ընկերդ թող շարունակի։

Եթե ֆուտբոլը գոյություն չունենար – -կատարեց

Եթե այս առաջադրանքը չլիներ – -կատարեց

4 Գրի՛ր քո սիրած իրերի կամ առարկաների անվանումները։ Ընտրի՛ր դրանցից մեկը և ռոդարիական <Իրերի կերպավորում> ստեղծագործական հնարի կիրառությամբ հետաքրքիր պատում գրի՛ր։

Եթե ես լինեի ջուր իմ ցանկությունները

Տարվա ընթացքում ո՞ր նախագիծն ես ամենից շատ հավանել։ Նշի՛ր անվանումը և կցի՛ր հղումը։

Առանձնացրո՛ւ քեզ համար ամենատպավորիչ ստեղծագործության հղումը։

Տղան և պիկեռալդու մոլորակի բնակիչները

Ի՞նչ ուսումնական նյութեր ես պատրաստել, կցի՛ր ամենից հաջողված աշխատանքների հղումերը։

Հիշողություն աուդիո տարբերակ իմ կողմից

Իմ դպրոցի մասին

Երկու այծ

Ղազարոս Աղայան կենսագրություն

Ինքնագնահատում

10 միավորանոց համակարգով փորձի՛ր գնահատել աշխատանքդ մայրենի լեզվի դասերին։ Հիմնավորի՛ր ինքնագնահատումդ։ Ինը, քանի որ ես կարող էի ավելի լավ աշխատել:

Տեքստային աշխատանքների կատարում

Դավիթը Արված է

Ա․ Լինդգրեն <Մանչուկն ու Կառլսոնը> Скачать Արված է

Ա․ Բակունց <Մթնաձոր>Скачать Արված է

Վ․ Անանյան <Քարակոփ կածան>Скачать Արված է

Ա․Մորավիա <Երբ մտքերը սառչում են օդում>Скачать Արված է

Հ․ Թումանյան <Գելը>Скачать Արված է