October 16

Մշուշների շղարշի տակ

***
Մշուշների շղարշի տակ
Աշնան խաշամն է խշխշում,
Քամու ձեռքերն անհամարձակ,
Ամպի փեշերն են քաշքշում
:
Ամպը լեզուն կուլ է տվել,
Հնար չունի որոտալու:
Ցերեկն էլ է ցրտից կծկվել,
Չէ, երևի ձյուն է գալու:

Հարցեր և առաջադրանք

1.Ինչպես ես հասկանում հետևյալ պատկերը.

Մշուշների շղարշի տակ…Մշուշների մեջ:

Ամպը լեզուն կուլ է տվել…Ամպրոպը վերջացել է

Ցերեկն էլ է ցրտից կծկվել…Նույնիսկ ցերեկն է ցուրտ

2.Դո՛ւրս գրիր քեզ դուր եկած պատկերը:

Մշուշների շղարշի տակ
Աշնան խաշամն է խշխշում,
Քամու ձեռքերն անհամարձակ,
Ամպի փեշերն են քաշքշում:

3.Բացատրիր դեղինով նշված բառերը: Մշուշ-խավար խաշամ-տերևների խումբ անհամարձակ-վախկոտ որոտալ-դղրդալ

4․Կարդալիս՝

  1.  ի՞նչ գույներ ես տեսնում, ԵՍ տեսնում եմ կանաչ, մոխրագույն, սև, մուգ կարմոիր, ուգ նարնջագույն և այլ մռայլ գույնր:
  2.  ի՞նչ ձայներ ես լսում:Խշխշոց, անձրև, ամպրոպ և քամի:

5․Նկարագրիր քո բակի աշունը։Մեր բակի ծառերը դեռ չեն դեղնել բայց արդեն թափվում են:

***

Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է,
Ոսկի են թվում տերև ու ճյուղ,
Ուր որ նայում ես, դեղին բոցեր են,

Դեղին հրդեհ է և դեղին ծուխ:
Ջրվեժը, առուն, ծառը, ծտերը
Աշնան քամուն են ծափահարում:

Քամին է այս ծով գանձերի տերը,
Այս ոսկու տերը՝ մեծահարուստ:

Հարցեր և առաջադրանքներ

  • Ինչպե՞ս ես հասկանում հետևյալ պատկերը. «Ջրվեժը, առուն, ծառը, ծտերը Աշնան քամուն են ծափահարում»: Ջրվեժը, առուն, ծառը, ծտերը իրենց ձայնով գովում էին քամուն:
  • Ո՞ր պատկերն է քեզ ավելի շատ դուր գալիս: Պատասխանդ հիմնավորի՛ր: Ինձ դուր է գալիս տերևաթափը քանի որ շատ գեղեցիկ է:
  • Ինչո՞վ է աչքի ընկնում բանաստեղծությունը՝ գույնո՞վ, ձայնո՞վ, թե՞ շարժումով: Դո՛ւրս գրիր այն տողերը, որտեղ «գույն» կա:
  • Պատմի՛ր բանաստեղծությունը:Բանաստեղխությունը աշնան մասին է: Այնտեղ նկարագրվում է աշուն:նա շատ կարճ է և հետաքրքիր:
  • Նկարի՛ր բանաստեղծությունը, ձայնագրի՛ր և ֆիլմ պատրաստի՛ր:

***

Ձկնիկն առվին խուտուտ տվեց,
Եվ առուն՝ պարզ ու անբիծ
Քրքջալով ուշաթափվեց
Ու ձորն ընկավ քարափից…
Զարկվեց քարին, ուշքի եկավ,
Շուրջը նայեց կասկածով
Եվ մի կապույտ ժպիտ շուրթին՝
Ճամփա ընկավ դեպի ծով:

Հարցեր և առաջադրանքներ

  • Արձակ պատմիր բանաստեղծությունը:
  • Ինչպիսի՞ն էր առուն. պատմիր նրա մասին:
  • Հորինիր վերնագիր բանաստեղծության վերաբերյալ:
  • Ինչպե՞ս կնկարազարդիր բանաստեղծությունը, պատմիր:
  • Հորինիր երկխոսություն ձկնիկի և առվի միջև:

Անձրև

Ամպը կախվել է ամպից, 
Ամպամած օր է. 
Վերը երկինք է մթին, 
Ներքևը՝ ձոր է:

Ինչ-որ տագնապ է ձորում, 
Ինչ-որ սարսուռ է… 
Ուշաթափվել է առուն, 
Եվ ուռին լուռ է:

Հավքը թևերն ամփոփել, 
Կարծես մրսում է, 
Ու՞մ և ինչու՞, չգիտե, 
Բայց սպասում է:

Քամին քարայրն է մտել, 
Փշաքաղվել է, — 
Քարայրի հոնքը ծռվել, 
Աչքը շաղվել է:

Շանթը զարկել է ամպին… 
Ա՜խ, վիրավոր է, 
Արյունաքամ կլինի 
Ամպը ուր-որ է:

Առաջադրանքներ

  • Դուրս գրի՛ր անծանոթ բառերը և բացատրիր։
  • Վերնագրիր բանաստեղծությունը քո սրտով։
  • Paint-ծրագրով նկարիր ստեղծագործությունը


Posted October 16, 2023 by gabrielmovsesyan in category 2022, 2023 ուս. տարի, ՄԱՅՐԵՆԻ 4-դ դասարան

About the Author

Գաբրիել Մովսեսյան Արևմտյան դպրոց-պարեզի սովորող 4.1 դասարան

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*