January 9

Իմ տոնական օրերը

Ամանորից մի քանի օր առաջ մենք ուզում էինք դնել տոնածառ, բայց քանի որ իմ տատիկի տանն էինք այդ պատճառով հետաձգեցինք: Հետո երբ գնացինք մեր տուն մայրիկս դռնից ներս մտավ և կանգնեց, իսկ ես հետաքրքրված ներս վազեցի և զարմանքից բերանս բաց մնաց, որովհետև՝ հայրիկս մեզ համար նվեր էր պատրաստել: Այդ նվերն էր նոր տոնածառը, քանի որ մեր տան տոնածառը շատ փոքր և հին էր: Դա էր իմ Ամանորյա հրաշքը:

January 8

Ինչպե՞ս ենք տոնում Սուրբ ծնունդն ընտանիքում

Մենք հունավրի հինգի երեկոյան մայրամուտից հետո գնացինք Սուրբ Սարքիս եկեղացին: Բերեցինք սուրբ ճրագը տուն, խունկ ծխեցին, Սուբ ծննդյան համար տատիկս արդեն պատրաստել էր ձուկ, չամչով բրնձով փլավ:Այդ ուտեստները դրեցինք սեղանին և ընթրեցինք:Բաժակ բարձրացրեցինք միմիանց ասելով՝ Քրիստոս ծնվավ և հայտնեցավ որին պատասխան հնչեց՝ Մեզի Ձեզի Սուրբ Ավետիս, Օրհնյալ է հայտնությունը քրիստոսի:

December 15

Մի բաց նամակ ամենքին

Դաշտ ու անտառ, գյուղի ճամփան

Ծածկվել են մի թիզ ձյունով.

Էլ չի ճարվում ուտելու բան,

Ով է տեսել էս տեսակ սով.

Ոչ մի ցորեն, ոչ մի հատիկ…

Խնդրում ենք ձեզ, բարի՛ մարդիկ,

Աստծու սիրուն, մի կտոր հաց,

Կոտորվեցինք, մեռանք սոված:

Շուտով կըգան օրեր գարնան,

Մենք ձեզ համար կերգենք զվարթ,

Ու փոխարեն ձեր լավության

Ձեր պարտեզը, այգին ու արտ

Կմաքրենք մենք թըրթուրներից,

Ճիճուներից ու որդերից:

Միայն հիմի մի կտոր հաց

Կոտորվեցինք, մեռանք սոված:

December 5

Նամակ Ձմեռ պապիկին

Բարև, հարգելի Ձմեռ պապիկ: Ես Քեզ շատ-շատ էի կարոտել, քանի որ մենք վերջին անգամ Քեզ տեսել էինք 1 տարի առաջ: Ես ուզում եմ քեզանից կվադրոցիկոլ, մատերը բաց ձեռնոցներ, հասարակ ձեռնոցներ և Քեզ տեսնել:

Սիրով քո Գաբրիել Մովսեսյան 

December 2

Ամանորը Հընդկաստանում

Հնդկաստանի բնակիչները Ամանորին գերադասում են հագուստը զարդարել վարդագույն, կարմիր, մանուշակագույն կամ սպիտակ ծաղիկներով։ Հնդիկ մայրերը քաղցրավենիքները, ծաղիկները և փոքրիկ նվերները դնում են առանձին սկուտեղի վրա, իսկ առավոտյան երեխաները աչքերը փակում են և սպասում, որ իրենց մոտեցնեն սկուտեղի մոտ՝ նվերը ստանալու համար։Այնտեղ ձմեռ պապուն դիմում են <<Santa klos>>համարիա թէ անգլերեն:

շնորհավոր տարի GIF - Շնորհավոր Նոր Տարի - Discover & Share GIFs
Ամանոր - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան